National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.05.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Թանգարանների հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ:

Դուք աշխատում եք հայրենագիտության ու արվեստի ինքնատիպ կրթամշակութային օջախներում, որտեղ համադրված են պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը: Թանգարանները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գտածոյի, ցուցանմուշի, արվեստի գործի ու փաստաթղթային հավաքածուի միջոցով անցյալը մղում է մտածել ապագայի մասին, իսկ ներկան` բացահայտում երեկվա կարեւորությունը վաղվա համար:

Սակայն թանգարանային ցուցադրությունները կարող են ընկալվել անբարբառ առարկաներ կամ իրեր, եթե չլինեն ձեր աշխատանքն ու նվիրումը, ձեր մասնագիտական աջակցությունը բոլոր նրանց, ովքեր թանգարանների միջոցով հաղորդակցվում են ժողովրդի պատմության եւ մշակույթի ակունքներին, նրա ոգուն ու երեւակայությանը, ծանոթանում հազվագյուտ փաստաթղթերի ու հետաքրքիր փաստերի, երեկվա ու այսօրվա միջով ճանապարհորդում դեպի վաղը: Ձեր` պատմամշակութային ժառանգության պահապաններիդ շնորհիվ ապագա սերունդների համար խնամքով պահպանվում է պատմական ու ժամանակակից արժեքների այն թանկարժեք ամբողջությունը, որ գտնվում է թանգարաններում:

Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am